|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը ելնում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումից` ի շահ երկու երկրների: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին որոշումը:
«Ռուսական պատվիրակությունը եղել է Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն ունեցել այդ արձանագրությունների նախապատրաստման գործընթացում: Մենք գնահատական ենք տվել այդ արձանագրություններին, որը շարունակում է արդիական լինել: Մենք ելնում ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումից` ի շահ երկու երկրների: Մեր կողմից մենք ամեն բան արել ենք հենց այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա: