|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրությունները թուղթ են ընդամենը, և դրանց մասին չարժե խոսել: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես մեծ կարևորություն չեմ տալիս հայ-թուրքական արձանագրություններին, դրանք թղթեր են էլի, որ չեն աշխատում, իմաստ չունի դրանց մասին խոսել: Ինչ նպատակով որ ստեղծվել են հայ-թուրքական արձանագրությունները, դե հիմա դրանք էդ նպատակին չեն ծառայել, ուրեմն իմաստ չունի դրանց մասին երկար խոսել»:
Մեր այն հարցին` չէ՞ որ Թուրքիան այն օգտագործում է սեփական շահերի համար, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի օգտագործում»: