|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դերասան Վարդան Պետրոսյանը Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի առիթով երկար ժամանակ անց Լիբանանում հանդես է եկել «Իմ կիսատ թողած երգը» ներկայացմամբ:
Aztagdaily-ն տեղեկացնում է, որ «Իմ կիսատ թողած երգը» մենաթատրոնը սրամիտ լեզվով պատմում է վերջին տարիների ընթացքում հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին:
Վարդան Պետրոսյանի ներկայացումը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել Լիբանանում:
«Իմ կիսատ թողած երգը» Վարդան Պետրոսյանի ներկայացրած չորրորդ մենաթատրոնն է Լիբանանում, որը արժանացել է լիբանանահայության հերթական բարձր գնահատանքին: