|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 14-ին Մոսկվայում կկայանա ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը` Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի նախագահությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը կպարզեն երկկողմ օրակարգի առանքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները, կվերլուծեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, կդիտարկեն էներգետիկ ոլորտում երկկողմ նախագծերի, ինչպես նաև «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը: