|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
2018 թվականին կանխատեսվում է Հայաստան ուղևորվող ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի աճ: Այս մասին ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:
Զբոսաշրջիկների հոսքի աճի վրա դրական ազդեցություն է ունեցել ներքին ռուսական անձնագրերով Հայաստան մեկնելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ դա հնարավոր է դարձել 2017-ի փետրվարի 23-ից:
Ըստ շուկայի մասնակիցների արձագանքների` ռուսաստանցիները ամենից հաճախ Հայաստան են գալիս զբոսաշրջային նպատակներով, պահանջարկ ունի նաև առողջարարական հանգիստը: Երևանից բացի, զբոսաշրջիկներն այցելում են Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, ինչպես նաև Տաթևի վանք, Գառնի և Գեղարդ:
«Մուլտիտուր» ընկերությունում հույս ունեն, որ 2018-ին դեպի Հայաստան չվերթերի թիվը կաճի 25 տոկսով: