|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Սիրիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները ջանքեր են գործադրում Արևելյան Ղուտայում հումանիտար դադարի ապահովման համար. հայտնում է РИА Новости-ն:
«Ե'վ սիրիական ղեկավարությունը, և' Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են ձգտել այն բանին, որպեսզի անհրաժեշտ հումանիտար պայմաններ ապահովվեն»,- ասել է նա:
Պեսկովը նաև հավելել է, որ ռուսաստանցի զինվորները միակն են, որոնց ներկայությունը Սիրիայում միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական է:
Նշենք, որ Արևելյան Ղուտայում ավիահարվածների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ԱՄՆ-ը մեղադրում է Ասադի ռեժիմին: