|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 25-ին Թուրքիայի պահանջով Պրահայում կալանավորված` Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմն ազատ է արձակվել։ Նրա գործով առաջին դատական լսումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 27-ին։
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Չեխիային՝ Մուսլիմի արտահանձման վերաբերյալ, ով Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու մեջ։
Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4 մլն թուրքական լիրա (մոտ 1 մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։
Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում դատարանի որոշման մասին։
Մուսլիմի ազատ արձակմանն արդեն հասցրել է արձագանքել Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը` մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի մասին։
Որոշումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։