|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից Ղրիմի թաթարների մեջլիսի փոխնախագահ Նարիման Ջելյալի ձերբակալությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:
Նրա խոսքով` Ջելյալին ձերբակալել են տանը և տարել անհայտ ուղղությամբ: Մինչ այժմ նրանից ոչ մի նորություն չկա։
«Մենք անհանգստացած ենք Նարիման Ջելյալի և Ղրիմի չորս այլ թաթարների ձերբակալությամբ և ցանկանում ենք նրանց շուտափույթ վերադարձնել իրենց տները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը:
Ավելի վաղ Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի խոսնակ Ռեֆաթ Չուբարովը սոցիալական ցանցերում հայտնել էր Ջելյալի ձերբակալության մասին:
Նշենք, որ ԱՄՆ պետդեպը նույնպես քննադատել է թաթար գործչի ձերբակալությունը։