|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիս շրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարության ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Habersol» լրատվամիջոցի՝ բնակիչները փորձել են բողոքի ցույց կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրանց։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ կառուցվելիք առանձնատունը կարող է ընդունել մոտ 300 մարդու: Ընդ որում` նշյալ տարածքում նախկինում արգելված են եղել շինարարական աշխատանքները։
Հայտնի է, որ այդ նույն շրջանում կառուցվելու է նաև կառամատույց՝ Էրդողանի 2` լյուքս դասի զբոսանավերի համար։