|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով հերթական սպայական կոչումներ են շնորհվել մի շարք փրկարար ծառայողների:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հրայր Դավթյանին, Կոտայքի ՄՓՎ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանին և ԵՓՎ Նոր-Նորք բաժնի ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի, իսկ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (բուժական աշխատանքների գծով) Արմինե Բոսնոյանին, Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանին և Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին՝ փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում: Վերջին նաև նշանակվել է Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ: