|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2017-ին հանրապետությունում արձանագրվել է աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 % աճ: Նման տվյալ այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նա հայտնեց, որ 2017-ի ընթացքում գույքագրվել, անձնագրավորվել և թվայնացվել է հանրապետության տարածքում առկա 2031 աղբանոց` ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Կատարված աշխատանքների արդյունքում 2017թ. տարեվերջին մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը:
Ներկայումս հանրապետության 350 բնակավայրերում իրականացվում են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է փակել ևս 108 աղբանոց: