|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բնապահպաններն ահազանգում են` պոլիէթիլենային տոպրակները վնասակար են:
Շատերը հավանաբար չգիտեն, որ պոլիէթիլենային տոպրակները քաղցկեղածին են, առաջացնում են նյարդային, հորմոնային խախտումներ, եթե հաշվի չառնենք նաեւ այն հանգամանքը, որ շատ ուշ են քայքայվում:
Բնապահպաններն առաջարկում են դրանք հանել կիրառությունից, փոխարենը օգտագործել կտորե կամ թղթե տոպրակներ:
«Պետք է տուգանքներ կիրառել դրանք ներմուծողի եւ արտադրողի նկատմամբ, այն էլ` մոտ 2000 դոլարի չափով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Լիլիթ Դաշյանը:
Իսկ բնապահպան Թամարա Գալստյանն առաջարկեց կազմակերպել էքսկուրսիաներ դեպի աղբանոց. նրա հավաստմամբ` շատ բան է փոխվում դրանից հետո: