|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում աղմուկ առաջացրած լուսանկարին, որում երևում է, որ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ փայտե տաղավար է կառուցվում:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման: «Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որևէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը: «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: Ներկայումս ուսումնասիրվում է, թե արդյո՞ք կառուցվող շինությունը գտնվում է այդ սահմանների մեջ, թե՞ ոչ: Եվ եթե շինությունը կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող եւ խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի, և այն ենթակա է վերացման»,- ասաց նախարարը: