|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում նշում է. «Հարգելի ընկերներ, ինչպես գիտեք, Սահմանադրական դատարան ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետևողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ ևս մեկ անգամ պնդում ենք մեր պահանջները»:
ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանի լուսանկարները` այստեղ: