|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 19-ի թիվ 96-Ա հրամանով՝ արդարադատության գնդապետ Գրիգոր Սարգսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ ՔԿ նախագահի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ստորագրած թիվ 98-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Զարգարյանը:
Նույն օրվա մեկ այլ հրամանով Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը։