|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիդերլանդների Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում»,- ասաց Մասիս Աբրահամյանը:
Փետրվարի 15-ին նախատեսվում է խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության նյութն է լինելու Հայոց ցեղասպանության հարցը։
Քննարկումը բաց է, դահլիճի հանդիսասրահում ներկա կգտնվեն նաև մեծ թվով հոլանդահայեր: