|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր և բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում է արդեն ավելի քան 30 տարի, հայտնում է «ТАСС»-ը:
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում, «նոր ֆունտը կդառնա ամենապաշտպանված մետաղադրամն աշխարհում»: Սպասվում է, որ մետաղադրամների փոխարինման բուն գործընթացը կավարտվի 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ էլ ակնկալվում է դադարեցնել հին ֆունտի շրջանառությունը, որը դեռ կընդունեն բանկերն ու փոստը: