|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով`ԱԺ վերջին նիստերը ցույց տվեցին, որ լիազորությունների գերկենտրոնացում է տեղի ունենում վարչապետի շուրջ: «Սա, ըստ էության, շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար և լրջորեն մտահոգում է մեզ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ուրբաթ օրը «Ելք»-ի նախաձեռնած` ԱԺ արտահերթ նիստին, Փաշինյանը վստահ չէ, որ ՀՀԿ-ն կմասնակցի դրան, և քվորում կլինի` նիստն անցկացնելու համար: «Վստահ չեմ, որ Հանրապետական խմբակցությունը կներկայանա այդ արտահերթին։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա, փաստորեն, այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կգումարվի արտահերթ նիստ՝ թանկացումների թեմայով։