|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մերձմոսկվայի մարզում այսօր կործանված ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը մահացել են: Այսօր Մերձմոսկվայի մարզի Ստեպանովսկոյե գյուղի մոտ ընկել է Սարատովի ավիաընկերությանը պատկանող Ан-148 ուղևորատար ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Օրենբուրգ չվերթը և որում 71 մարդ է գտնվել: Газете.Ру-ն հաղորդում է, որ կործանված ինքնաթիռի օդաչուներից մեկը հաղորդել է ավիամասնագետներին տեխնիկական խոտանի մասին: Ինքնաթիռը պետք է վթարային վայրէջք կատարեր «Ժուկովսկի» օդանավակայանում: Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ ինքնաթիռի անձնակազմը ղեկավարել է փորձառու օդաչու: Ի դեպ, այս ավիավթարը հիշյալ ընկերության առաջին ավիավթարն է:
Արդեն հայտնի են ինքնաթիռի անձնակազմի անունները: Զոհվածների թվում են Վալերի Գուբանովը, Սերգեյ Գամբորյանը, Անաստասիա Սլավինսկայան, Վիկտորիա Կովալը, Օլեգ Սերգեևը, Անդրեյ Ռյաբինինը:
Վերջին տվյալներով, ինքնաթիռի կործանման վայրում գտել են 50 մարդկանց մարմինները: Զոհվածների ընդհանուր թիվը 71 է: 60 ուղևորները Օրենբուրգի մարզի բնակիչներ են եղել:
Նախնական վարկածի համաձայն, ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի անսարքությունն է եղել, որին հետևել է շարժիչի պայթյունը: