|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մալիում կործանված ալժիրական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը հայտնաբերվել է: Այն տարվել է Գոա եւ մոտակա օրերին կուսումնասիրվի. այսօր, ըստ РИА Новости-ի, լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ըստ նրա՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մալիի արեւելքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի հարեւանությամբ, ընդ որում՝ բեկորների տարածման տարածքը փոքր է, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ինքնաթիռը կործանվել է՝ գետնին բախվելով: «Կան տարբեր վարկածներ, նաեւ՝ կապված եղանակային պայմանների հետ, սակայն մենք չենք բացառում ոչ մի վարկած»,- ասել է Օլանդը՝ նաեւ ցավով նշելով, որ ողջ մնացածներ չկան:
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 116 մարդ, որոնցից 51-ը՝ Ֆրանսիայի քաղաքացի: