|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Тройка диалог» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին Ведомости-ին պատմել են գործարարների երկու ծանոթները:
Կայքի զրուցակիցների խոսքերով՝ որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարբեր տեսակետներ են ունեցել բիզնեսի հետագա զարգացման և դրա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով երկուսն էլ որոշել են զբաղվել իրենց նախագծերով:
Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարած հիմնադրամների ներդրողներ են:
Ակտիվների բաժանումը գործարարների միջև դեռ չի ավարտվել, բայց նրանք արդեն պայմանավորվել են, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամների բոլոր առևտրային օբյեկտները: Բացի «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոններից, նրանք նշել են նաև Մոսկվայում «Оби Боровское» (Մոսկվա) և «Оби Пулковское» (Սանկտ-Պետերբուրգ) հիպերմարկետները: Իսկ Վարդանյանի հիմնադրամներ, նրանց խոսքերով, կանցնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը: