|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությանը, թե էպոսագետը պարանոյայով է տառապում, ասաց. «Այո', ես գերագնահատում եմ իմ հնարավորությունները, սակայն շատերն են գերագնահատում, նշանակում է` նրանք է՞լ են պարանոյայով հիվանդ»:
Նա հավելեց, որ ընտրություններից հետո պարզ կդառնա, որ հասարակության 81 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ, քանի որ ընտրելու է իրեն:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, Սեդրակյանն ասաց, որ շարունակելու է ցերեկները հարցազրույցներ տալ, իսկ երեկոները, բազկաթոռին նստած, հեռուստացույցով դիտել իրեն: