|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են չմասնակցել նախագահական ընտրություններին. հայտնում է АПА-ն:
Այսպես` ընդդիմադիր Ազգային խորհուրդը որոշում է կայացրել բոյկոտել ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կազմակերպության ղեկավար Ջամիլ Հասանլըն:
Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին նույնպես հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել ընտրություններին և կոչ արել ակցիաներ կազմակերպել սպասվող ընտրությունները բոյկոտելու կոչով:
REAL ազգային շարժումը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները` առանց դրանցում իրենց առաջնորդ Իլգար Մամեդովի մասնակցության:
«Մուսավաթ» կուսակցությունը դեռ պետք է որոշում կայացնի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: