|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանի կինն է՝ Նունե Սարգսյանը:
Սարգսյանների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից որեւէ մեկում այս մեքենայի մասին հիշատակում չկա: Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ում է պատկանում նշված մեքենան:
«Ավոտմեքենան ընտանեկան սեփականություն է»: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրված չէ, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մեքենան իսկապես Նունե Սարգսյանի անունով է ձեւակերպված, սակայն հայտարարագրում բացակայում է, քանի որ ձեռք է բերվել 2013 թվականից առաջ, իսկ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք ներկայացնում են միայն տարեկան հայտարարագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում