|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների միջև հանդիպումը: Նախքան հանդիպման մեկնարկը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկը:
«Կհանդիպեմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ–ից դուրս բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը, և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո որոշակի հստակություն եղավ իր դիրքորոշման մեջ: Ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ ուրախ են ընդունել նախագահի թեկնածուին:
Հիշեցնենք՝ քիչ առաջ նախագահի թեկնածուն հանդիպել էր նաև Հանրապետական ֆրակցիայի անդամների հետ: