|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաև գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը:Լրագրողները նրան հարցրեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: Մանվել Գրիգորյանը գովեց նրան:
«Արմեն Սարգսյանը լուրջ մարդ ա, իրոք: Վարչապետ ժամանակ որ եկելա ստեղ , ես իրան վաղուց եմ ճանաչում, ասենք էնի աշխատանքից, գործից չվախեցող մարդ ա: Էն վախտ, որ երկրում շատ ծանր վիճակ ա եղել, նա չի վախեցել վարչապետի պաշտոնը ստանձնելուց »,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Իսկ թե ինչու է այդ դեպքում նա ընդամենը չորս ամիս վարչապետ աշխատել ու պաշտոնը թողել, Մանվել Գրիգորյանը վիրավորվեց. «Ոչ մի բան էլ չի եղել, իրոք առողջության խնդիր ա ունեցել , հետո մի վարկաբեկեք մարդուն : Հլը նախագահ չի եկել, արդեն մարդուն վարկաբեկում եք»: Այլ հարցերի նա չպատասխանեց: