|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը վրդովվել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հայտարարությունից, թե Թուրքիան ագրեսիվ հարևան է:
Ըստ Demokrathaber-ի՝ նախարարությունն «անընդունելի» է որակել Ցիպրասի հայտարարությունը Թուրքիայի մասին: «Նրա՝ «ագրեսիվ» տերմինը մարմնավորելու համար, կարծում ենք, պետք է նախ իր կառավարության կազմին նայի: Բոլորը լավ գիտեն՝ նրա գործընկերներից ոմանց որքան բնորոշ է այդ տերմինը»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ցիպրասը նման հայտարարություն էր հնչեցրել Դավոսում կազմակերպված Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: «Թուրքիան պարբերաբար ագրեսիվ ռազմական ակտիվություն է դրսևորում Էգեյան ծովում՝ Հունաստանի սահմանի մոտ, և եվրոպացի գործընկերները դժվար հասկանան, թե ինչ է Թուրքիայի պես հարևան ունենալը»,- ասել էր նա: