|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ հունվարի 24-ին ոստիկանության Աբովյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն օպերատիվ տվյալներ իրացնելիս նույն օրը` ժամը 19:40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1994-ին ծնված քաղաքացու, որի մոտից հայտնաբերվել է գազային ատրճանակ` իր պատյանով ու փամփուշտներով:
Երիտասարդն իրավապահներին հայտնել է, որ կրակոցներ է արձակել ատրճանակի սարքին լինելու հանգամանքը պարզելու համար: Ատրճանակն առգրավված է, կատարվում է քննություն: