|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համակարծիք է վարչապետ Կարեն Կարապետյանի` խորհրդարանում հնչեցրած այն մտքի հետ, թե սարսափելի գնաճ չունենք: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ գնաճի դեմ պայքարը, որը արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով, ցույց տվեց հասարակության աջակցության չափը, ծավալները:
«Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է նաև ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, հետագայում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները: 2017 թվականին կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ կառավարության` նման արդյունավետ աշխատանք վերջին տասնյամակում չենք ունեցել»,- ասաց պատգամավորը:
Վարդանյանը նշեց, որ կարտոֆիլն էլ որ թանկացել է, կառավարությունը չի թանկացրել, այլ` գյուղացին:
«Սեղմված գազի հետ կապված` որակի և չափի վերաբերյալ խնդիր կա, և պետական մարմինները պարտավոր են այս մասին մտածել»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա աջակցություն գտներ հասարակության կողմից: «Ուրախ կլինեի, եթե մեր գործընկերներն ավելի կրեատիվ մտածողություն ունենային. կանաչ «Ժիգուլի» հրելը չեմ կարծում շատ կրեատիվ մտածողության արդյունք է, էն էլ ջորի՝ անպտուղ կենդանի»,- ասաց նա: