|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մոսկվա» կինոթատրոնի մոտից արդեն մեկնարկել է «Ելք» դաշինքի կողմից ընդդեմ թանկացումների անցկացվող երթը:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Մենք թանկացումները կասեցնելու և հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու պահանջն այս երթով և հետագա գործողություններով պետք է ձևակերպենք որպես հանրային պահանջ: Այսօր, իրար հետ քայլելով, պահանջելու ենք հարկային դրույքաչափերի իջեցում և հարկային բեռի ու գների իջեցում: Մեր այսօրվա երթի վանկարկությունն է լինելու «իջեցում»»:
Երթը սկսելուց առաջ Փաշինյանն ասաց, որ անակնկալ ունեն` մի խումբ երիտասարդներ հրելով առաջ կտանեն կանաչ գույնի մեքենա, որին ժողովուրդը «ջորի» է ասում: Նրա խոսքերով` դա խորհրդանշում է տեղում դոփող` Հայաստանի տնտեսությունը: «Գազը թանկացել է, բայց այլընտրանք կա, ժողովո'ւրդ ջան, բրդեք ձեր մեքենան ձեր հարևանների հետ և հիշեք` ամեն իրավիճակում էլ ելք կա»,- ասաց պատգամավորը: