|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:
Ըստ Abncnews-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրենքի նախագիծը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ մեղադրելով դեմոկրատներին։ Նրա խոսքով՝ դեմոկրատները քաղաքականությունն ավելի վեր են դասում ազգային անվտանգության շահերից, զինծառայողների ընտանիքներից, խոցելի երեխաներից և բոլոր ամերիկացիներին ծառայելու հնարավորությունից:
«Մենք չենք բանակցի անօրինական ներգաղթյալների կարգավիճակի շուրջ, մինչ դեմոկրատները մեր օրինական քաղաքացիներին պատանդ են պահում իրենց անշրջահայաց պահանջներով»,- նշել է Սանդերսը։