|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Երթ» դաշինքը նախաձեռնել էր երթ «Ոչ թանկացմանը» պահանջով: Երթի մասնակիցները անցան Երևանի կենտրոնական փողոցներով, որից հետո Հյուսիսային պողոտայում ելույթ ունեցավ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով այս երթը «Ելք» դաշինքի ստեղծման օրվանից իրականացրած ամենաբազմամարդ երթն է:
«Չգիտեմ այս երթից իշխանությունները ինչ հետևություն կանեն, այս երթը սարսափելի չէ, բաց պոտենցիալով լուրջ միջոցառում է: Այս ընթացքում կառավարությունը պետք է մտածի հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին, որոնք կկասեցնեն բենզինի, դիզվառելիքի գները, վերանայել եկամտահարկը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ փետրվարի 5-ին կիրականացնեն հաջորդ երթը, որը կունենա կոնկրետ պահանջ, եթե մինչ այդ կառավարությունը չնախաձեռնի հարկային օերնսդրության փոփոխություններ: