|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համանախագահները մի շարք կրեատիվ գաղափարներ են առաջարկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Կրակովում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո. հայտնում է АПА-ն:
Նա նշել է, որ այդ մտքերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար համանախագահները մտադիր են փետրվարին այցելել տարածաշրջան:
«Ընդհանուր առմամբ, հանդիպումը դրական է անցել: Մոտեցումն այն է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար պետք է շարունակվեն ավելի ինտենսիվ, առարկայական և տրամաբանական բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը: