|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Միլանում կայացել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Դրանք շատ ինտենսիվ խորհրդակցություններ էին, կայացել է տեսակետների շատ կարևոր փոխանակում: Ես այդ հանդիպումները շատ կարևոր եմ համարում»,- ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Report-ը:
Նրա խոսքով` տարիներ անց հակամարտության կողմերն առաջին անգամ կարողացել են հայտարարության տեքստ համաձայնեցնել:
«Մյուս տարի մենք պետք է առաջընթաց գրանցենք կարգավորման գործում, որպեսզի մեծացնենք տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատման հնարավորությունները»,- ասել է Մամեդյարովը: