|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց այն փաստից, որ գործադիրի անդամները լրացուցիչ օրեր են պահանջում նախագծերի լրացուցիչ քննարկման համար: Այս անգամ լրացուցիչ օր էր խնդրում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:
«Դարձյալ սկսո՞ւմ ենք նույն պատմությունը: Պարբերաբար չի կարելի, չէ՞, դա անել»,- դժգոհեց վարչապետը:
Քննարկման համար լրացուցիչ օր խնդրեց նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»,- հարցրեց վարչապետը:
2 օր ժամանակ խնդրեց նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նախապես հայցելով վարչապետի ներողամտությունը: