|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողանում Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռչել Ռուսաստան մեքսիկական ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:
Ներկայացուցիչը հայտնել է, որ թռիչքը պետք է իրականացվեր հունվարի 16-ին, սակայն Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության մարմնի անակնկալ պահանջով չվերթով պետք է արտաքսվեր Հայաստանի չորս քաղաքացի, այդ պատճառով օդանավակայանը չի տրամադրել օթռիչքի թույլտվություն:
Նշվում է, որ ավիաընկերությունը կկարողանա ստանալ թռիչքի թույլտվություն միայն Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների աշխատանքային օրվա մեկնարկից հետո: Դա տեղի կուեննա հունվարի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից ոչ շուտ: