|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարարությունը հանձնարարել է երկրի քաղավիացիայի գլխավոր վարչությանը անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ին նախատեսված` Երեւան-Վան չվերթը. ARMENIA Today-ին հայտնել է «Նարեկավանք տուր» ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը` նշելով, որ իրենց հարցմանն այդպես են պատասխանել Թուրքիայի քաղավիացիայի վարչությունից:
Նրա խոսքերով` չվերթը մեծ պահանջարկ է ունեցել, բացի դրանից` ստացվել էին չվերթի իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
«Ներկա պահին գործընթացը սառեցված է, սակայն մենք լրջորեն զբաղվում ենք այդ հարցով»,- ընդգծել է Սողոմոնյանը:
Ավելի վաղ թուրքական Hurriyet թերթը, վկայակոչելով Վանի փոխնահանգապետին, գրել էր, թե թուրքական BoraJet ավիաընկերությունը լուծարել է պայմանագիրը, քանի որ ուղեւորների թիվը շատ փոքր է եղել: