Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է կառավարության որոման փոփոխություն, որի մշակումը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:
Իրավական ակտի ընդունումը, պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների վերանայմամբ, հնարավորություն կտա բարելավելու
1.մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը,
2.դեպքերի անհատական վարման և մշտադիտարկման գործընթացը,
3.հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնությունն ու սպասարկումը և ստեղծել առավել կանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս չեն առաջանա լրացուցիչ բեռ և խոչընդոտներ բնակչությանսոցիալապեսանապահովևառանձին (հատուկ) խմբերիցանկումչընդգրկված, ինչպես նաև ընդգրկված անձանց համար.
4.ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աշխատանքների կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմները: