|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի քվեարկությունը`ՄԱԿ-ը «ստի տուն» անվանելով. հայտնում է РИА Новости-ն:
«Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է` ճանաչի դա ՄԱԿ-ը, թե` ոչ: Անհրաժեշտ էր 70 տարի, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչեր դա պաշտոնապես, և պետք կլինեն ևս տարիներ, որպեսզի դա ճանաչի ՄԱԿ-ը: Իսրայելի հանդեպ վերաբերմունքը շատ երկրների մոտ փոխվում է ՄԱԿ-ի պատերից դուրս, որը ստի տուն է»,- ասել է նա:
Վարչապետը նաև հավելել է, որ Իսրայելը չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևն ու կշարունակի շինարարությունը Երուսաղեմի տարածքում: