Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր «Բանանց» մարզադաշտում մասնակցել է արհեստական խոտածածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը: Լրագրողների հետ ՀՖՖ նախագահը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին և, առհասարակ, ֆուտբոլին:
Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Բոլորիդ էլ հայտնի է, թե ինչն է պատճառը: Մոտ ժամանակներս ես էլ մի քանի բաներ կուսումնասիրեմ, կճշտեմ և հայտարարություն կանեմ: Հենրիխն անպայման կխաղա և կուրախացնի բոլորիս»,- ասել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին խաղերում չի ընդգրկվում Ժոզե Մոուրինիոյի թիմի հայտացուցակում: