|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շարունակվում է ԱԺ քառօրյա նիստը: Այսօր խորհրդարանը քվեարկում է քննարկված բոլոր օրինագծերը: Խորհրդարանն ընդունեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ իրենց տեսակետները տարբերվում են, և այս բյուջեի նախագծով լուրջ հիմքեր չեն ձևավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսական զարգացման համար: «Ավելին` սոցիալական կրթական, գիտության ոլորտի ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ, արդար մրցակցային հարաբերություններ ձևավորելու համար չեն ձևավորվում պայմաններ, մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման ծախսերի քաղաքականությունը»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Դեմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը:
Եվ այսպես` բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների` 64 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ: Իսկ երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագիծն ընդունվեց, հանրապետականները ծափահարեցին: