|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն իրականացրեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ:
Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը 100 երեխա է: Նրանցից 60-ը աջակցությունը ստացավ մարզպետարանում, իսկ 40 շահառուի դրանք հանձնվեցին իրենց հանայնքներում, ուր այցելեցին նախագծի կազմակերպիչները:
Ծրագիրը շարունակական է եւ առաջիկայում այն կիրականացվի նաեւ մարզի այլ համայնքներում:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին