|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` դեկտեմբերի 21-ին, Արագածոտնի մարզի Արայի գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, և մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:
Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: