|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան էջը արգելափակած անձը թուրք է:
Ըստ Theverge-ի՝ Թրամփի էջը արգելափակել է Գերմանիայում բնակվող թուրք` 20-ամյա Բահթիյար Դույսաքը, որը ժամանակին եղել է Twitter-ի աշխատակից։
Դույսաքը Techcrunch պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ Թրամփի էջն ապահովագրելիս «սխալմամբ» արգելափակել է նրա թվիթերյան էջը, ինչի հետևանքով էջը 11 րոպե չի գործել։
Դեպքից հետո Twitter-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ իրենք համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։