|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի` արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր վարչապետի ընտրությունից հետո վերախմբագրել է իր Twitter-յան էջը: Նա իր անձնական էջից հեռացրել է «վարչապետ» և «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ» գրությունները:
«Սա հրաժեշտ չէ: Մենք մեր դատից երբեք ետ չենք կանգնելու: Թող Աստված մեզ հավատարմության ճանապարհից չշեղի»,-գրել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նոր վարչապետ և ԱԶԿ-ի նախագահ ընտրվեց Բինալի Յըլդըրըմը, ով մինչ այդ զբաղեցնում էր երկրի տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարարի պաշտոնը: