|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փոփոխություն ներկայացրեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համապատասխան իրավական ակտում: Նախարարի խոսքով` բոլորովին վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ՌԴ վարչապետը համաձայնություն ձեռք բերեց ՀՀ վարչապետի հետ, որով Հայաստան ներկրվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այդ որոշումը ամրագրվում է փոփոխության մեջ:
Վարչապետը հարցրեց. «Անցյալ տարի սոցիալապես անապահով ընտանիքների, վերամշակող ձեռնարկությունների, սահմանամերձ համայնքների համար սահմանել էինք դիֆերենցված մոտեցում: Այս տարվա համար մենք անելու բան ունե՞նք, որպեսզի այդ ամենը նույնը մնա»:
Հարցին պատասխանեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա` այդ կարգը կմնա անփոփոխ: