|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու հարցը, որով ենթադրվում է, որ կիրականացվեն աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայություններ` պարտադիր ու պարբերական բնույթով: Վարչապետը հավելեց, որ կառավարությունն ունի կոշտ թափոնների կառավարման հայեցակարգ, սակայն ամեն մարզի համար առաջարկվում են առանձին հայեցակարգեր:
Տերտերյանը նշեց, որ կա թե' համապետական, ռեգիոնալ հայեցակարգ, թե' լոկալ ծրագրեր, արդեն իսկ մշակված են աղբահանության ծրագրերը առանձին մարզերի համար: Հայեցակարգերը մշակելուց հետո կմշակվի գործողությունների ծրագիր: Գերմանական վերականգնման բանկը պատրաստ է օժանդակել կոշտ թափոնների կառավարման ծրագրին: Վաչե Տերտերյանի խոսքով` առաջիկա մեկ տարվա ընթացքում հայեցակարգ կընդունվի բոլոր մարզերի համար: