|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի Բասմաննի դատարանը հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի հայտնի գործարար, Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան:
«Ձերբակալության մասին անօրինական որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին: Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Բողոքը կդիտարկվի նոյեմբերի 15-ին»,- ասել է նա:
Իսմայիլովին մեղադրում են երկու սպանությունների կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության մեջ:Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսմայիլովը սնանկ էր ճանաչվել այս տարվա մարտին, ինչից հետո մեկնարկեց նրա ունեցվածքի իրացման գործընթացը: