|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերջերս Հայաստան էր այցելել հոլիվուդյան լեգենդար դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը:
Լրագրողների հետ զրույցում Մալկովիչը խոստովանել էր, որ անհամբերությամբ է սպասել այդ ճանապարհորդությանը. գրում է «Hello! Россия»-Hellomagazine պարբերականը:
Պարբերականը որոշել է պատմել` ինչն է այդքան գրավել Մալկովիչին Երևանում, և ինչու ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի այդ քաղաքը:
Պարբերականի ուշադրությունը գրավել է Հայաստանի յուրահատուկ ճարտարապետությունը: Կասկադ, Մատենադարան, «Մայր Հայաստան» արձան, Օպերային թատրոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. սրանք այն հիմնական վայրերն en, ուր խորհուրդ է տրվում այցելել օտարերկրյա հյուրերին:



Պարբերականը նշում է, որ Հայաստանում շատ ջազ-ակումբներ կան, որոնցից ամենահայտնին Malkhas Jazz Club է:

Երևանի երկրորդ առանձնահատկությունը, ըստ պարբերականի, խոհանոցն է, որը հրաշալի կերպով արտացոլում է երկրի բնակիչների բնույթը. նույնքան հակասական, բազմազան, տուրք տվող ավանդույթներին՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով ժամանակակից խոհանոցից:
Նշվում է, որ Հայաստանի խոհանոցն ավելի շատ մսային է` խորոված, տոլմա, սուջուխ, խաշ:

Հայկական սև սուրճը, նռան և խաղողի գինին ու կոնյակը ևս մեկ պատճառն են Հայաստան այցելելու համար։


Եվ վերջում պարբերականը Հայաստան այցելած օտարերկրացիներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Սևանը:
