|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր:
Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին: Ընդ որում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, որը հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է:
Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները և դուրս նետել պատուհաններից»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: